«Լրագիր» 17-1-2011- Միանգամից ասեմ, որ հայրենիք չկա, դա վիրտուալ հասկացություն է, որ սկսվում ու ավարտվում է մարդու ուղեղում: Կարճ ասած, ուղեղի քանակից և որակից կախված է հայրենիքի քանակն ու որակը: Եվ թշվառ ու անտեր հայրենիքի մասին երգը (որը կանոնակարգվել է հիմնի աստիճանի) խոսում է թշվառ ու անտեր երգասացների բնույթի մասին: Այո հենց այդպես, թշվառ ու անտեր մարդուն հասնում է թշվառ ու անտեր հայրենիք, ուրիշին նա պարզապես արժանի չէ:
Երկարատև քնից արթնացած թունիսցիները ուզում են ավելի լավ հայրենիք: Ի դեպ, ֆրանսիական գաղութացմանը թունիսցիները պարտական են նրանով, որ Աֆրիկայի ամենաառաջավոր երկրներից են: Սակայն ֆրանսիական գաղութացման ռեսուրսները սպառվել են, իսկ նոր ռեսուրս թունիսցիները ստեղծում են հեղափոխական բախումների և զոհերի միջոցով: Որն ի դեպ բնականոն է: Յուրաքանչյուր ժողովուրդ ազատության համար զոհեր է տալիս, առանց դրա ազատություն չի լինում, ուղղակի ամեն ժողովուրդ իր ժամանակն ունի:
Փոքրաթիվ հայ ազգը ազատության համար տրվող ցանկացած զոհ համարում է անթույլատրելի շքեղություն: Փոխարենը, հողերի, ազգի համահայկական ծրագրերի համար զոհերն արդարացված են և ցանկալի: Ազատությունը մի բան է, որի օգուտը մենք դեռ չենք հասկացել, որովհետև մեր գաղութացման ռեսուրսը ցավոք ֆրանսիական չի եղել: Մեր գաղութացումը եղել է արևելյան:
Արևմտյան և արևելյան գաղութացման տիպերը տարբեր են: Արևմտյան գաղութացման ընթացքում, գաղութը քամում են և զուգահեռ կրթում, արևելյան գաղութացման դեպքում գաղութն ուղղակի քամում են: Գաղութացվող ժողովուրդն արևելյան գաղութացման ընթացքում պարտավոր է պարբերաբար գովերգել գաղութարանին: Ինչը և մենք անում ենք: Գազից մինչև ապահովագրություն, հետո մինչև օտարալեզու դպրոց, հետո մինչև հիմնի փոփոխություն: Իսկ ինչ է եղել որ. թշվառ և անտեր հայրինիքի սինդրոմը միշտ ենթակա է փոփոխության:
Ի դեպ, ընդամենը ի քանի օր առաջ, Ռուսաստանի վարչապետը բարեգործական համերգին ժամանած ամերիկյան և եվրոպական աստղերին հմայելու նպատակով վերցրեց միկրոֆոնը և երգեց անգլերեն: Աստղերը հմայվեցին, իսկ քաղաքական գործիչներն ինքնագոհ ժպտացին` եթե ռուսական արջն ընդունում է ամերիկյան PR-ի կանոնները և խաղում է դրանցով, ուրեմն այդքան էլ ամուր չեն ռուսական կայսրության հիմքերը: Դա հաստատում է բրիտանական և ռուսական նավթագազային դաշինքը և շատ ուրիշ բաներ, որտեղ բացահայտ է դառնում մի բան, որ ռուսական նոր ուղին այլևս ռուսական չէ (թեպետ իհարկե այնտեղ օտարալեզու դպրոցներ չեն բացվի երբեք): Ռուսների համար հայրենիքի գինը շատ բարդ հասկացություն է: Միշտ կարող են խիստ զայրանալ և փոխել ամեն ինչ, բացի նրանից, ինչ կոչվում է հայրենասիրություն:
Անազատ լինելը մեծ շքեղություն է, որի համար թանկ ես վճարում, որովհետև կալանավորին բանտում պահելը թանկ հաճույք է, մեր անազատությունն ամենաէժանն է: Դրա համար չեն փորձում վճարել ոչ դրսում, ոչ ներսում: Ուրեմն մի փորձեք վաճառել հայրենիքը, մեկ է, այն գին չունի. այսինքն գին տվող չկա:
ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

No comments:
Post a Comment