-Ստեփան, տարեվերջին Lragir.am-ին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց, որ իրենք գնում են էվոլյուցիոն ճանապարհով բարեփոխումների, քանի որ դեմ է հեղափոխական ճանապարհով գնալուն, քանի որ դրանից ազգային շահը կտուժի: Ի՞նչ ասել է ազգային շահ, ազգային պետություն: Արդյոք հասկացվում են ազգային շահ, ազգային պետություն հասկացությունները, թե դրանք շահարկվում են:
-«Ազգային շահ», «ազգային պետություն», «ազգային գաղափարախոսություն» հասկացությունները շատ են շահարկվում, սակայն հայ քաղաքական հանրությունն իր համար այդ տերմինների սահմանումները չի ձևակերպել: Վարչապետի «գիտական ապարատը» կամ «հասկացությունների բազան», դատելով նրա ելույթներից, ոչնչով չի տարբերվում սովորական քաղքենու պատկերացումներից:
Որպեսզի երկար դատողություններ չանենք, պետք է չալարել և այդ հասկացությունները փնտրել քաղաքագիտական բառարաններում: Այս պահին իմ ձեռքի տակ գտնվող բառարանից ուղղակի մեջբերումներ կանեմ.
«Ազգային պետությունը կամ ազգ-պետությունը սահմանադրական տիպի պետություն է, ինչը նշանակում է, որ այն որոշակի ինքնավար տարածքում որևէ ազգի ինքնակազմակերպման և ինքնորոշման ձև է ու արտահայտում է այդ ազգի կամքը: Ազգային պետությունն այդ տարածքի քաղաքացիների համար պարտադիր կանոնների մշակման մենաշնորհ ունի: Այսպիսով, այն տարածում է իր ուղիղ կառավարումն այդ տարածքի բնակչության վրա և ձգտում է կազմակերպել մարդկանց կյանքը տնտեսական բարգավաճման և պաշտպանության համար»:
Ի՞նչ է նշանակում «ազգային շահ»: Ազգային շահը ազգային պետության նպատակներն են, որը բխում է տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման խնդիրներից:
Եվ վերջին հասկացությունը. Ի՞նչ է նշանակում «ազգային գաղափարախոսություն»:
Ազգային գաղափարախոսությունը բխում է նախորդ հասկացություններից` դա ազգային պետության կառուցվածքն է, այսինքն` սահմանադրությունը: Պետություն չունեցող էթնոսները, որոնք ձգտում են ստեղծել պետականություն, օրինակ քրդերը, կարող են ունենալ այլ ժամանակավոր «գաղափարախոսություններ», որոնք նրանց կարծիքով կարող են հանգեցնել պետականության հաստատմանը, սակայն մեր դեպքում դա անցած փուլ է. և Հայաստանի, և Ղարաբաղի բնակչությունն ունեն իրենց պետական միավորները:
Իսկ ինչ են հասկանում վարչապետը կամ «Սերժ Սարգսյանի թիմը», օգտագործելով այդ հասկացությունները, դա այլ խոսակցության թեմա է: Նրանց «ազգային շահը» հանդիսանում է իրենց «թիմի» շահը, որը ոչ միայն կարող է չհամընկնել Հայաստանի շահին, այլև ճիշտ հակառակը` հաճախ հակասում է պետական շահին: Բնականաբար նրանց պետք են այլ հասկացություններ, օրինակ` ոչ սահմանադրական «հայկական աշխարհ» կամ նմանատիպ այլ բաներ, որպեսզի դրանց միջոցով հիմնավորեն իրենց «թիմային» շահերը, սահմանադրության խախտումները, և ցավոք սրտի, շատերը դրանք լուրջ են ընդունում:
-Հիմա շատերն են ասում, որ «ազգայինը» չի կարող լինել առանց «ազատականի»:
-Բանականություն ունեցող մարդը հասկանում է, որ ազգայինը չի կարող լինել առանց ազատականի (համենայն դեպս գոնե վերջին 200 տարիների ընթացքում), սակայն ցավոք սրտի Հայաստանի հասարակությունը, Հայաստանի կրթական համակարգը, հեռուստատեսությունը և հեռուստատեսությամբ մատուցվող ինֆորմացիան մեզ տանում են դեպի պետության միջնադարյան մոդելի, և անընդհատ պետք է հիշեցնել, որ ազգը քաղաքական կատեգորիա է և ազգը կազմող անհատները չեն կարող լինել առանց իրավունքների, որ մենք միջնադարում չենք ապրում: Այսօր հեռուստատեսությամբ մատուցվող ինֆորմացիոն քաղաքականությունը մեզ միջնադարյան պատկերացումներ է ներարկում, և շատերը, գուցե մեծամասնությունը դա լուրջ է ընկալում: Ցավոք, պետք է անընդհատ հիշեցնել և բացատրել` ինչ է նշանակում ազգ: Ազգի տարբեր պատկերացումներ կան. կա էթնիկ պատկերացում, որը ֆեոդալական, կղերա-ցեղային պատկերացումների վրա է կառուցված. դրա ժամանակն անցել է: Կա քաղաքացիական հասարակության վրա հիմնված ազգ հասկացողությունը, որի վրա կառուցված է մեր սահմանադրությունը և պետական կարգը:
Հեռուսատեսությունը և պետական պաշտոնյանները` վարչապետի գլխավորությամբ կղերաֆեոդալական գաղափարներ են հասարակությանը ներշնչում:
-Բայց վարչապետը խոսում է կոռուպցիայի վերացումից, հարկային դաշտի կարգավորումից, տեղեկատվական տեխնոլոգիաներից և հայկական աշխարհից: Կարծես միտված են նոր ազգի, նոր պետության ստեղծմանը: Ինչո՞ւ չեք հավատում:
-Կոտ Դե Իվուարի դիկտատոր Լորան Մգագբոն նույնպես խոսում է կոռուպցիայի վերացումից, հարկային դաշտի կարգավորումից, տեղեկատվական տեխնոլոգիաներից և աֆրիկյան աշխարհից, բայց դա ոչինչ չի նշանակում:
Կոռուպցիայից խոսելը դեռևս քիչ է, առավել ևս երբ կոռուպցիոներներ են կոռուպցիայի դեմ պայքարում: Եթե մենք ուշադիր դիտենք` ինչպես են դատում պաշտոնյաները, կտեսնենք, որ նրանք չեն հասկանում` ինչ է ժամանակակից պետությունը: Եթե վարչապետը ասում է` հնացած է եկեղեցին պետությունից տարանջատելու սահմանադրական դրույթը, այդ մարդը հակասահմանադրական հայտարարություն է անում: Օրինակ, Թուրքիայում դրանից հետո նրան կարգելեին 10 տարի քաղաքականությամբ զբաղվել: Հայաստանի բազմաթիվ քաղաքացիները, օգտվելով խղճի ազատության սահմանադրական իրավունքից, իրենց ընտրությունը կատարելու համար հայտարարվում են «ազգի թշնամիներ» և նրանք տիգրանսարգսյանների կողմից թշնամի են հայտարարվում: Սա ազգի պառակտման քաղաքականություն է: Արդյոք դա հանցագործություն չի: Հայաստանի վարչապետը իրավունք չունի «հայկական աշխարհից» խոսել, ըստ սահմանադրության նա Հայաստանի վարչապետն է և նրա սահմանադրական լիազորությունները չեն տարածվում Ամերիկայի կամ Ֆրանսիայի հայերի վրա: Հայկական աշխարհի մասին թող Պզոն խոսի, իսկ վարչապետը թող զբաղվի իր բուն պարտականություններով, այսինքն` ապահովի Հայաստանի քաղաքացիների տնտեսական բարգավաճումը և անվտանգությունը:
Երբ նա խոսում է կոռուպցիայի կամ մենաշնորհների մասին, ապա մենք տեսնում ենք, որ մենաշնորհները ոչ միայն չեն վերացվում, այլ նոր մենաշնորհներ են կառուցվում: Եվ դրա համար օգտագործում են առաջին հերթին պետական կառույցները` մաքսային, հարկային ծառայությունները: Մտեք ցանկացած փոքր կամ միջին խանութ, խոսեք տերերի հետ, նրանք կպատմեն, որ այնքան գերավճարներ, հարկեր են պահանջում, որ գոյատևելու համար ստիպված են կաշառք տալ այդ մարմիններին: Հարկային աշխատողներն են նրանց այդ վիճակի մեջ դնում: Չեմ հավատա, որ վարչապետն իրավիճակին չի տիրապետում, նրանից պետք է հարցնել` որտեղ են գնում այդ «ստվերային հարկերը»:
Դեկտեմբեր ամիսն աչքի ընկավ պաշտոնների վերադասավորումներով, հրաժարականներով և այլն: Վարչապետն ասում է, որ եղան պաշտոնանկություններ, որովհետեւ արարքներ կային, որոնք չէին համապատասխանում նախագահի կողմից հստակ հայտարարված սկզբունքներին, տեղի ունեցավ զուգահեռաբար իրենց թիմում ուժերի վերաբաշխում, որ ավելի արդյունավետ օգտագործեն իրենց կարողությունները:
Արդյունավետ օգտագործեն ո՞ր նպատակի համար: Տեսեք`պետական համակարգում ինչպիսի կերպարանափոխություններ են տեղի ունենում: Հայաստանում հիմա երկու տիպի երևույթներ են նկատվում. մարզերում հայտնվում են գեներալ-մարզպետներ, իսկ կառավարությունում` նախարար-սեփականատերեր, արդեն բնական երևույթներ են ներկրող-մաքսավորները, շինարար-հարկադիր կատարողներ և այլն: Այսինքն` ոլորտի պատասխանատուն ամենամեծ սեփականատերն է դառնում, սա ավելի արատավոր համակարգ է, քան առաջ կար: Գեներալ-նահանգապետներն էլ պետք է վերջնականապես խեղդեն տեղական ինքնակառավարման վերջին նշույլները:
Իսկ քաղաքապետնի պաշտոնանկությո՞ւնը:
Մենք հասկանում ենք, որ 2008-ի ընտրությունների ժամանակ նախկին քաղաքապետը ստվերային համակարգի հետ իշխանության անունից պայմանավորվածություն ձեռք բերող մարդկանցից էր, այսինքն` նա պայմանավորվածություններ էր ձեռք բերում որոշակի շրջանակների հետ. տնտեսական լծակ կամ սեփականություն` ձայնի դիմաց: Հանելով այդ մարդուն` այդ պայմանավորվածությունը իշխանությունը թողեց օդի մեջ կախված, կոպիտ ասած «քցեց» այդ մարդկանց, որոնք իր համար ընտրությունների ժամանակ աշխատել էին: Այդ մարդկանց քցելով` իշխանությունը ձեռք բերեց «ազատված» ռեսուրսներ, որոնք հաջորդ ընտրությունների ժամանակ նորից աուկցիոնի կհանվեն` ձայների դիմաց:
Կարելի՞ է ասել, որ սրանք ընտրություններին նախապատրաստական աշխատանքներ էին, որ ամեն ինչ նախապես ծրագրված էր:
Իհարկե, վերջին 10-15 տարում պրոցեսներն ընթանում են հետևյալ կերպ. հաղթում է այն քաղաքական ուժը, որը վերահսկում է տնտեսությունը և ուժային կառույցները: Բնականաբար, պատրաստվում են 12-13 թվականի խորհրդարանական և նախագահական ընտրություններին` տնտեսական դաշտում ուժային կառույցներն ավելի կախվածության մեջ դնելու ճանապարհով: Այսինքն` ոչ թե տնտեսական դաշտի ազատությունները մեծացնելով, այլ ավելի փոքրացնելով: Եվ եթե մինչև 2008 թվականը կար մարդկանց որոշակի շրջանակ, որոնց հետ կային պայմանավորվածություններ և փոխադարձ կախվածություն, այսօր նույնիսկ այդ պայմանավորվածությունները քանդվում են, և Հայաստանում խիստ միաբևեռ համակարգ է ձևավորվում: Եվ եթե հեռացվում են այն մարդկիկ, ովքեր հասարակության շրջանում առավել բացասական իմիջ ունեն, շատերը խաբվում են, ասում են` ինչ լավ գործ է արվում, բայց իրականում գնում է հակառակ պրոցեսը, մենք գնում ենք ավելի բացսական համակարգի:
-Իսկ ազատությունների սահմանափակումները, միաբևեռ իշխանությունը ինչի՞ կարող է հանգեցնել: Վարչապետն ասում է, որ փուլ առ փուլ փոքր և միջին բիզնեսի հարցն էլ կկարգավորվի: Ըստ նրա` մեր հիվանդությունը միայն օլիգարխներով պայմանավորված չէ: Փոքր ու միջին բիզնեսն ինքը բողոքում է ոչ թե նրանից, որ խաղի կանոնները վատ են, այլ որ ինքն է ուզում հայտնվել այդ օլիգարխի տեղը եւ շարունակել նույն խաղի կանոններով, եւ ինքը դառնա օլիգարխ: Ավելի ֆունդամենտալ պրոբլեմ ունենք` մտածողության:
-Եթե հանցագործի մեղքը ապացուցված է, ապա դատարանում ինքնարդարացման համար նա միայն մեկ ճանապարհ ունի` մեղքը բարդել հասարակության վրա. հասարակությունն է մեղավոր, որ նա հանցագործ է դարձել: Բանակում տեղի ունեցող հանցագործությունների մեղքը բարդում են հասարակության վրա, կոռուպցիայի համար կոռուպցիոնները նույնպես մեղադրում են հասարակությանը: Դա սրիկայություն է: Խաղի կանոնները իշխանություններն են թելադրում: Մենք գիտենք, որ վարչապետը կատարածու է, և մենք պետք է հասկանանք, որ վարչապետին թելադրում են վարել այս կամ այն քաղաքականությունը: Նա հիմնականում միջազգային կառույցներից վարկեր բերող է: Նա համաձայնել է այդ դերին: Նրան կարելի է մեղադրել անազնվության և հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու համար, սակայն վարվող քաղաքականության իրական պատասխանատուն նախագահի պաշտոնակատարն է:
-Հիմա Դուք փաստացի բացառում եք երկխոսությունը ուժերի միջև:
-Երկխոսություն չկա և չի կարող լինել: Երբ նրանք սկսեն երկխոսություն, իրենք կսկսեն կորցնել իշխանությունը, իսկ այս իշխանության տրամաբանությունը այնպիսին է, որ նա միայն ուժի վրա կարող է հենվել, այսինքն` հասարակության վրա եթե հենվես, դա նշանակում է ռեֆորմներ, ռեֆորմներ նշանակում է իշխանության հարցը հարցականի տակ դնել, իսկ այս իշխանությունը դրան չի գնա: Նրանք կարող են պայմանավորվել իրենց առաջ քաշած պայմանների շուրջ: Երկու ելք կա. կամ ազատականացում, կամ այս երկիրը փլուզվում է, որովհետև Հայաստանի նման երկիրը պետք է ունենա ուժեղ բանակ, ուժեղ հասարակություն: Հասարակությունը պետք է բանակին վստահի, տնտեսությունը պետք է զարգանա, իսկ եթե սա չլինի, մենք ուղղակի չենք կարող գոյատևել, էլ չխոսենք զարգացման մասին: Գուցե շատերին դուր չգա, բայց կա Իսրայելի օրինակը, որ կարողանում է իր անվտանգությունն ապահովել, տնտեսապես զարգանալ, լինել ինովացիոն կենտրոն: Արդարանում են, թե Հայաստանում ներդրումներ չեն կատարվում, սուտ են ասում, Հայաստանում այս քանի տարիների ընթացքում խոշոր ներդրումներ, առաջարկներ շատ են եղել, մարդիկ պատրաստ են եղել գալ: Իշխանությունները միշտ պայմաններ են դրել` կամ փայի մեջ մտնել, կամ «վերխ» են ուզել: Եթե այդպես չարվեր, գուցե այսօր Հայաստանի թիվ մեկ պրոբլեմը նոր աշխատուժի դեֆիցիտը լիներ:
-Դուք Իսրայելի օրինակը բերեցիք, մեզանում, սակայն հերթ կա, բայց երկիրը լքելու, արտագաղթի դիմելու: Սա նույնպես խնդիր է:
-Խնդիրն արտագաղթը չէ, այլ արտագաղթի պատճառները: Մենք ունենք Հայաստանում բնակվող բազմաթիվ մարդիկ, որոնք հոգեբանորեն արդեն արտագաղթած են: Եվ արտագաղթում են ոչ միայն նրանք, ովքեր տնտեսական պատճառներ ունեն, մարդիկ գնում են հոգեբանական պատճառներով: Մենք խոսում ենք, որ հիմա շատ երիտասարդների ծնողները Հայաստանից դուրս են տանում, որ բանակում չծառայեն: Իրականում ոչ թե բանակում չեն ուզում ծառայել, այլ վախենում են այն բարքերից, որոնք տիրում են բանակում: Բայց մենք չենք խոսում մեկ այլ երևույթի մասին, որ շատ երիտասարդներ բանակում ծառայելուց հետո են լքում հայրենիքը, ասում են`մենք այս երկրում չենք ուզում այլևս ապրել: Նրանք գնում են ատելով Հայաստանը: Այս հարաբերությունները չեն կարող երկար շարունակվել, այս գիշատիչ համակարգը կանգնեցնելը շատ դժվար է:
-Գիշատիչներին հակակշիռ այսօր մեր իրականության մեջ տեսնո՞ւմ եք, կա արդյոք:
-Ես չեմ տեսնում, որովհետև հույսը դնելով միայն քաղաքական կուսակցությունների վրա, ոչնչի չենք հասնի: Իներցիայի ուժը շատ մեծ է: Անարդարությունների այնպիսի մեծ պոտենցիալ է կուտակվել, որ գործող իշխանությունը հեռանալուց հետո անվտանգության խնդիրներ կունենա: Սա մեր քաղաքական իրականության հիմնական մարտահրավերն է:
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր» 10-1-2011

No comments:
Post a Comment