Օրեր առաջ տարածված տեղեկատվությունը, թե Լեհաստանի ԱԳՆ-ն պահանջել է իր քաղաքացիներին չմեկնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ այն միջազգային իրավունքի համաձայն` ադրբեջանական տարածք է, իսկ այցելելուց առաջ էլ պետք է ստանալ Ադրբեջանի թույլտվությունը, իրականում պաշտոնական Վարշավայի կողմից չի արվել: Նման մեկնաբանություն «Երկի Մեդիա» հեռուստաընկերությանը տվել է Երեւանում Լեհաստանի դեսպանատունը:Հեռախոսազրույցում դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավարը նշել է, որ նման լուր իր ինտերնետային կայքում տեղադրել է Բաքվում Լեհաստանի դեսպանատունը:
Ի դեպ, այդ կայքը ժամանակավորապես չի գործում, իսկ Լեհաստանի ԱԳՆ-ն այս հարցի առնչությամբ հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment