ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանություն է տարածել, որտեղ անդրադարձել է Լեհաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով արգելվում է իր երկրի քաղաքացիներին այցելել ԼՂՀ, քանի որ այն «ադրբեջանական տարածք է»: Ստորեւ ներկայացնում ենք ԼՂՀ ԱԳՆ-ի հայտարարությունը.
«Վերջին ժամանակներս Բաքվի քարոզչամեքենայի շահարկումների առարկա է դարձել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանության կայքէջում տեղադրված` Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրությունը, որի առիթը 2010 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբայի այցն էր ԼՂՀ:
Անտարակույս, ԼՂՀ այցելությունների անցանկալիության վերաբերյալ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը երաշխավորական-տեղեկատվական բնույթ է կրում, ինչի մասին, մասնավորապես վկայում է այն, որ Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում նշված տեղեկատվությունը բացակայում է: Սակայն հավատարիմ մնալով իրեն` պաշտոնական Բաքուն ուռճացնում է հիշյալ թեման:
Այդուհանդերձ, տարօրինակ է մնում Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը, քանի որ նաեւ այդ երկիրն է նախաձեռնել ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, որը հիմնված է ժողովրդավարության եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Արդյոք լեհական իշխանությունները դրանով իսկ չե՞ն ոտնահարում իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Չէ որ դեռ ոչ մեկի կողմից չի բեկանվել ազատ տեղաշարժվելու եւ ճշմարտացի տեղեկատվություն ստանալու մասին իրավունքի միջազգային համաձայնագիրը: Միանգամայն տեղին կլինի հարց ուղղել Լեհաստանի արտաքին գործերի նախարար պան Ռադոսլավ Սիկորսկուն, թե արդյոք տվյալ սահմանափակումը տարածվո՞ւմ է նաեւ լեհ քաղաքացի Անջեյ Կասպշիկի վրա:
Ի դեպ, ամեն ինչից դատելով, Բաքվի չինովնիկների սպառնալիքները հազիվ թե տպավորություն թողնեն որեւէ մեկի մոտ: Չնայած նրան, որ արտասահմանցիների այցերը Արցախ` Բաքվում համարում են քրեորեն պատժելի հանցանք, անկախության հռչակումից ի վեր ԼՂՀ են այցելել տասնյակ հազարավոր օտարերկրացիներ` զբոսաշրջիկներ, քաղաքագետներ, գործարարներ, դերասաններ, լրագրողներ, այդ թվում` Ադրբեջանի ամենաբարեկամ երկրների, օրինակ, Թուրքիայի ներկայացուցիչներ:
Ավելին, Արցախ այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը, այդ թվում` ԵՄ երկրներից, տարեցտարի կայուն կերպով ավելանում է: Բազմաթիվ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են ժամանում: 2010 թվականին առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի եւ Կոտ դ՜Իվուարի քաղաքացիներ:
Այդ ամենը վկայում է այն մասին, որ աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը եւ այն բանին, որ ԼՂՀ այցելող օտարերկրյա քաղաքացիները հայտարարվում են «նոն գրատա» անձինք: Զբոսաշրջիկներին հրապուրում են հինավուրց պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, առողջ բնապահպանական միջավայրը եւ այլն: Սակայն, նրանց խոսքերով, երկրի հիմնական հարստությունը կազմում են նրա բարյացակամ եւ հյուրասեր մարդիկ:
Անկասկած, այսուհետեւ ԼՂՀ-ում առանձնահատուկ ուշադրությամբ կվերաբերվեն Լեհաստանի քաղաքացիներին, ովքեր անտեսելով արհեստական արգելքները, կայցելեն ԼՂՀ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment