Panorama.am. 7-1-2011- Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն հունվարի 13-ին մեկնելու է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, այնտեղից էլ՝ Բաքու, որտեղ հունվարի 14-ին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում:Ադրբեջանում նախատեսված հանդիպումների շրջանակում մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու: Քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում, ԵՄ-ի և ադրբեջանի միջև համագործակցության ծավալման վերաբերյալ:
Եվրահանձնաժողովի նախագահին Ադրբեջանում ուղեկցելու է ԵՄ էներգետիկայի հարցերով կոմիսար Գյուտներ Օտտինգերը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment