PanARMENIAN.Net – 16-1-2011- Հունվարի 15-ին Բաքվում մեկնարկեց Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի World Masters օլիմպիական վարկանիշային առաջնությունը, որին մասնակցում էր Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Գալստյանը:
Ելույթ ունենալով մինչև 60կգ քաշային կարգում` Արսեն Գալստյանը հասավ եզրափակիչ` կիսաեզրափակչում առավելության հասնելով Ադրբեջանից մարզիկ Իլհար Մյուշկիևի նկատմամբ: Եզրափակչում Արսեն Գալստյանը զիջեց այդ քաշային կարգում համաշխարհային կարգի առաջատար, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռիշոդ Սոբիրովին, հաղորդում է «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:
No comments:
Post a Comment