Tert.am. 16-1-2011- Իսրայելն իր սեփական ԱԷԿ-ում անցկացրել է հզոր համակարգչային Stuxnet վիրուսի փորձարկում, որը կարող է շարքից հանել ատոմակայանը:
Ինչպես հայտնում է The New York Times թերթը, դա դարձել է Իրանի կողմից միջուկային սպառնալիքի կանխարգելմանն ուղղված ամերիկաիսրայելական համատեղ ջանքերի մի մասը:
Դրա համար իսրայելական «Դիմոնա» գաղտնի ձեռնարկությունում ստեղծվել են ուրանի հարստացման իրանական Նատանցե կենտրոնում առկա պայմանները:
Թերթի տվյալներով` ամերիկացի և իսրայելցի մասնագետները երկու տարվա ընթացքում խնամքով պահպանվող «Դիմոնեում» փորձարկել են համակարգչային «որդը»:
Թերթը մեջբերում է անանուն ռազմական փորձագետների և «Դիմոնային» ծանոթ հետախուզության մասնագետների հայտարարությունները, ըստ որոնց` այնտեղ տեղակայված են ցենտրիֆուգներ, որոնք գործնականում համարժեք են Նատանցեում օգտագործվողներին:
Արևմտյան առաջնորդները մտավախություն ունեն, որ իրանական միջուկային ծրագիրը միայն ատոմային զենք ստեղծելու համար քաղածածկույթ է, չնայած Թեհրանը վստահեցնում է, որ իր նպատակը էլեկտրաէներգիայի արտադրությունն է:
Փորձագետների կարծիքով` Իրանի միջուկային ծրագիրը, հավանաբար, դարձել է պետական մասնակցությամբ Stuxnet վիրուսի կիրառմամբ հարձակման թիրախ:

No comments:
Post a Comment