News.am. 13-1-2011- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ այս տարի՝ 2011 թվականին ինտենսիվացում տեղի չի ունենա, քանի որ նախորդ տարի այդ ուղղությամբ ռադիկալ տեղաշարժեր չեն եղել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 13-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը։ Նա նշեց, որ նախորդ տարի Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովից ակնկալիքները շատ մեծ էին, սակայն դրանք չիրականացան, սակայն գագաթաժողովում ընդունված հայտարարության մեկ կարեւոր շեշտադրում արվեց՝ վճռական քայլեր ձեռնարկել խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ։«Այս տեսակետից պետք է օբյեկտիվորեն նշել, որ Ադրբեջանի ռազամատենչ դիրքորոշումը էապես նվազել է, ինչը միջազգային ուժային կենտրոնների հետ որոշակի աշխատանքների արդյունք է»,-հայտարարեց Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ դժվար է ակնկալել, որ կտրուկ տեղաշարժ արձանագրվի ԼՂ խնդրում, քանի որ ինչպես նշում են ամերիկյան ռադիկալ քաղաքագետները, Ադրբեջանն այսօր ուժային որեւէ կենտրոնի հովանու ներքո չէ, որն ի վիճակի կլիներ գործընթացը տանել մինչեւ վերջ եւ հասնել հանգուցալուծման։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը շեշտը հիմա դնում է նրա վրա, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրը հետաձգվի տասնամյակներ ` 20-30 տարի, իբր այդ ընթացքում կլուծվեն որոշակի այլ հարցեր… սա է Ադրբեջանի հախճապակյա երազանքը»,-նշեց Խաչատրյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment