
Գիֆորդսը բանաձեւի աջակիցներից է եղել նաեւ 2007-ին:
2010թ. աշնանը կայացած ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ժամանակ Գիֆորդսը Արիզոնայի հիմնական թեկնածուն էր, որին աջակցել է նաեւ հայ համայնքը:
Հիշեցնենք, որ Գիֆորդսը Տուսոն քաղաքում տեղի ունեցած հրապարակային միջոցառման ժամանակ խանութից դուրս գալուց ենթարկվել էր զինված հարձակման: Չարագործը կրակել է նրա գլխին: Զինված հարձակման զոհ է դարձել վեց մարդ, 13-ը վիրավորվել են: Գիֆորդսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 40-ամյա Գաբրիել Գիֆորդսն այժմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Տիեզերքի եւ աստղագնացության ենթահանձնաժողովի նախագահն է: Նա ՆԱՍԱ-ի աստղագնաց Մայքլ Քելլիի կինն է:
No comments:
Post a Comment