Monday, January 10, 2011

2011թ. Բաքուն ակնկալում է սկսել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար փաստաթղթի մշակման աշխատանքները

Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակնկալում է միջազգային հանրության վճռական ու հետևողական դիրքորոշումը: Այդ մասին ասված է 2010թ. արդյունքների ամփոփման Ադրբեջանի ԱԳՆ հաշվետվության մեջ: «Ադրբեջանը հույս ունի, որ ԼՂ հակամարտության հարցում միջազգային հանրության վճռական դիրքորոշումը կնպաստի տարածաշրջանում տևական խաղաղության, կայունության փոխադարձ վստահության հաստատմանը, ինչպես նաև կստիպի Հայաստանին Մադրիդյան սկզբունքների հիման վրա սկսել հակամարտության լուծման հիմնարար փաստաթղթի մշակման աշխատանքները»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

No comments: