Report.am. 15-1-2011- Վաղվանից համացանցում կլինեն արցախյան իրականությանը նվիրված նոր ֆորմատի փաստագրական ֆիլմեր: Այս մասին լրագրողներին հայտնեց կինոռեժիսոր Գագիկ Հարությունյանը: "Նավիգատոր" եւ "Բաղինյան" ստուդիաները ներկայացնում են նոր ֆորմատի ֆիլմեր, որոնք իրենց նպատակին կարող են ծառայել նաեւ համացանցում` ներգրավվելով քարոզչական պայքարում:
"Նոր ֆորմատի ֆիլմերը դրանք ամփոփ, կարճ սյուժեներ են, որոնք բացահայտում են մեր հաղթանակի կոդը: Ֆիմլաշարը բաղկացած է 3 տարբեր ֆիլմերից, որոնք պատմում են Սումգայիթի, Հադրութի Տող գյուղի եւ Մարաղայի մասին",- ասաց Գ. Հարությունյանը: Ֆիլմում ռազմական գործողությունների մանրամասները պատմում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: Նշենք, որ ֆիլմը երկլեզու է, հերոսները` ականատեսներն ու պատերազմի մասնակիցներ:
Նախատեսվում է ֆիլմը թարգմանել նաեւ անգլերեն:

No comments:
Post a Comment