Monday, January 17, 2011

Հայաստանի և Ադրբեջանի գործարար կանայք կհանդիպեն Թուրքիայում

PanARMENIAN.Net – 16-1-2011- Հունվարի 24-ից 26-ը Թուրքիայում կկայանա «Ներդրումներ ապագայի մեջ: Կանայք, որոնք տնտեսական աճ են ապահովում» խորագրով խորհրդաժողով, որին կմասնակցեն գործարար կանայք Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Հունաստանից, Կիպրոսից և Թուրքիայից:
Խորհրդաժողովի մասնակիցներն են ԱՄՆ Պետքարտուղարությունն ու Թուրքիայի գործարար կանանց ընկերակցությունը (KAGİDER):
Սպասվում է, որ գործարար համաժողովին կմասնակցեն 125 գործարար կանայք: Խորհրդաժողովի նպատակը համագործակցության խորացումը, բիզնեսի համար կապերի ընդլայնումն ու նոր գաղափարների որոնումն է, հաղորդում է AZE.az-ը:

No comments: