
Նոր ջերմաչափի օգնությամբ մարդու ջերմաստիճանը չափելու համար բավական է միայն նայել հայելու մեջ՝ չդիպչելով նրան։ Մի քանի վայրկյան անց հայելու մակերևույթի վրա հայտնվում է արդյունքը. եթե ջերմաստիճանը շատ բարձր լինի, ապա ջերմաչափ–հայելին կահազանգի։
Սարքի գլխավոր թերությունը չափման համեմատաբար ցածր ճշգրտությունն է, ինչը կախված է արտաքին գործոններից։ Օրինակ, մարդը կարող է տաք հագուստ հագած փողոցից ներս մտնել. թեպետ, ջերմաչափ–հայելին կարելի է կառավարել այնպես, որ մի քանի չափումներից հետո այն ազդարարի ոչ թե նորմալ, այլ միջին ջերմաստիճանի շեղումները։
Բնակարանում այս հրաշք հայելի օգտագործումն անիմաստ կլինի՝ հատկապես հաշվի առնելով, որ նրա գինը տատանվում է 1440–1880 դոլարի սահմաններում՝ կախված մոդիֆիկացիայից։
Արտադրողները համոզված են, որ իրենց գլուխգործոցը տարածում կգտնի և մտադիր են այս տարվա ընթացքում վաճառել 5000 հատ, հայտնում է People's Daily–ն։
No comments:
Post a Comment