Monday, January 17, 2011

Մենք հայերին չենք ցեղասպանել, մենք ուրիշ երկրների նման չենք. Թուրքիայի փոխվարչապետ

News.am. 17-1-2011- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը ելույթով հանդես է եկել իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության Հաթայի նահանգային համաժողովին՝ անդրադառնալով նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Բյուլենթ Առընչը նշել է, թե օսմանյան ժամանակաշրջանում հայերը խորհրդարանում տեղեր են ունեցել: «Սակայն հայերը Առաջին համաշխարհայինի տարիներին ապստամբեցին եւ զենք օգտագործեցին: Այն ժամանակ ստիպված են եղել հայերին տեղահանել, որի ընթացքում տեղի ունեցած բացասական դեպքերի պատճառով Հայաստանը եւ հայկական Սփյուռքն արդեն 90 տարի է մեզ մեղադրում են 2 միլիոն հայերի սպանության համար»,-ասել է Առընչը:
Թուրքիայի փոխվարչապետը պնդել է, թե իրենք ցեղասպանություն արած անձանց որդիներ չեն: «Մենք հայերին չենք ցեղասպանել, մենք ուրիշ երկրների նման չենք: Ցեղասպանությունից խոսողները թող Բոսնիային օրինակ բերեն»,-շեշտել է Բյուլենթ Առընչը:

No comments: