Tuesday, January 4, 2011

ԻՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ

ՄԱԳԱՏԵ-ում Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հրավիրել է Չինաստանի, Ռուսաստանի եվ Եվրամիության ներկայացուցիչներին այցելել Իրանի միջուկային օբյեկտներ:
Այդ մասին հաղորդում է “Ասսոշիեյթեդ պրեսս” գործակալությունը, որի տրամադրության տակ է հայտնվել ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանիի համապատասխան նամակը: Դրանում ասվում է, որ այդօրինակ այցի օպտիմալ ժամկետ կարող է լինել հունվարի 15-ն ու 16-ը: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:

No comments: