Tuesday, January 11, 2011

Իսրայելցի «լրտեսը» խոսել է Իրանի հեռուսստաընկերությամբ

Իրանի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագետի սպանության մեջ մեղադրվող տղամարդուն. տեսանյութի մեջ վերջինս պնդում է, թե հատուկ պատրաստություն է անցել Իսրայելի հետախուզական «Մոսսադ» կազմակերպությունում: Նա պատմել է թե ինչպես է ինքը Թել –Ավիվի օդանավակայանում հանդիպել իսրայելցի երկու սպաների, որոնք իրեն տարել են «Մոսսադի» շտաբ-գրասենյակ: Նա նկարագրել է «Մոսսադի» շենքը որպես 4-5 կիլոմետրանոց` էլեկտրալարերով պատված պարսպով շենք:
Կասկածյալը նաև նկարագրել է, թե ինչպես է իսրայելական հետախուզությունը կազմակերպել ֆիզիկոսի մահափորձը: Նրա խոսքերով` «Մոսսադի» գործակալներն իրեն սովորեցրել են մարդկանց հետևել ու մեքենաների տակ ռումբեր տեղադրել. «Թել-Ավիվում ինձ շատ բան են սովորեցրել, ինչպես նաև տվել են ֆիզիկոս ալ-Մոհամադիի ու պայթյունի վայրի վերաբերյալ տեղեկություններ, այնպես, որ ես տիրապետում էի ողջ օպերատիվ տեղեկատվությանը»,-նշել է նա:

No comments: