Թերթը հայտնում է, որ Ժնեւում հունվարի 13-ին տեղի է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության` WIPO-ի կազմակերպած «Մտավոր սեփականության տնտեսություն» թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպումը:
Հայաստանը ներկայացրել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Սասուն Հովհաննիսյանը:
Նրա ելույթի մեծ մասը վերաբերել է Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման` որպես հայ մտավոր սեփականության ոչնչացման փաստին: Ս.Հովհաննիսյանը կոչ է արել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը եւ ներկա պատվիրակներին` իրավական գնահատական տալ Ադրբեջանի իրականացրած մշակութային ահաբեկչությանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment