Saturday, January 15, 2011

Պատգամավոր. «Ամենամեծ ձեռքբերումն Արցախի ստատուս-քվոյի պահպանումն էր»

Diplomat.am. 14-1-2011- Արցախի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմի վտանգը դեռ առկա, սակայն այն այս տարվա ընթացքում թերեւս որոշակիորեն կփոքրանա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտել Աժ հանրապետական ատգամավոր Համլետ Հարությունյանը` դա բացատրելով ոչ թե բանակցությունների ընթացքով, այլ` նախ Եվրոպայի հետ Ադրբեջանի ու Թուրքիայի սկսած նոր տնտեսական ծրագրերով, ինչպես նաեւ այն գնահատումներով, որ այս էտապում Ադրբեջանը բլից հաղթանակ տանել չի կարող: Այդուհանդերձ, Համլետ Հարությունյանն ընդգծել է, որ չնայած այս հարաբերական առավելությանը` պատերազմը կործանարար կլինի 2 երկրների համար էլ, ուստի Հայաստանը շարունակելու է հաստատել իր դիրքորոշումը` բանակցություններով հասնել հակամարտության խաղաղ կարգավորման:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղված բանակցային գործընթացում որոշ դրական տեղաշարժեր կան, սակայն դրանք այս տարի հարցի լուծմանը թերեւս բեկումնային ընթացք չեն հաղորդի: «Արցախ» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի դիտարկումն է: Այսօր նա փորձեց ամփոել անցած քաղաքական տարին ու առանձնացրեց հետեւյալը:

«Մեր ամենամեծ ձեռքբերումն Արցախի ստատուս-քվոյի պահպանումն էր անցյալ անցյալ տարի եւ պատերազմի վտանգի առկայության քչացումը»:

No comments: