Saturday, January 22, 2011

Անգելա Մերկելը պարգևատրվել է հրեաների իրավունքների պաշտպանության համար

Tert.am. 21-1-2011- Ամերիկյան հրեական կոմիտեն (American Jewish Committee, AJC) Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շնորհել է Light Unto the Nations Award մրցանակ։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է կազմակերպության կայքում։
Գերմանիայի ղեկավարը պարգևատրվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներդրման, ինչպես նաև ԳԴՀ–ի և Իսրայելի միջև կայուն կապերի պահպանման համար։ Բացի այդ, գնահատվել է նրա ակտիվ պայքարը հակասեմիթիզմի և Գերմանիայի կողմից Հոլոքոստը մերժելու դեմ։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին Բեռլինում՝ Մերկելի աշխատանքային նստավայրում։

Ամերիկյան հրեական կոմիտեն, որի գոծունեության նպատակը ամբողջ աշխարհի հրեաներին պաշտպանելն է, ստեղծվել է 1906թ.–ին։ Light Unto the Nations Award–ի դափնեկիրների շարքում են նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։

No comments: