Thursday, January 20, 2011

Էրդողանն ու Ահմադինեջադը կրկին քննարկել են իրավիճակը Լիբանանում

7Or.am. 20-1-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննրկել են Լիբանանի կառավարական ճգնաժամը։ Այս մասին հաղորդում է «Mehr» գործակալությունը։
Անցյալ շաբաթ օրը երկու առաջնորդները արդեն քննարկել էին այյդ թեման։ Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանը ջանք չի խնայի, որպեսզի օգնի լուծել լիբանանցիների առաջ կանգնած խնդիրները։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է օգնեն Լիբանանի իշխանություններին երկխոսության միջոցով հնարավորինս արագ լուծել վիճահարույց հարցերը։

No comments: