Tert.am. 21-1-2011- Հայաստանի գյուղատնտեսությունը պետական աջակցության կարիք ունի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգությամբ հանդես եկավ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Ըստ նրա՝ ցանկացած այլ երկիր՝ հատկապես Եվրամիության երկրները, մեծ գումարներ են նախատեսում գյուղատնտեսության դոտացիայի համար։ «Իսկ Հայաստանում անգամ ջուրը գյուղացիներին մենք փողով ենք տալիս»,- վրդովված նշեց մասնագետը։
Նա ահազանգեց՝ նախորդ տարի հանրապետության վարելահողերից 170 հա-ն անմշակ է մնացել։ «Ամեն ինչ պետք է անենք, որ մեր վարելահողերը մշակվեն»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ գյուղերն արդեն դատարկվել են, «աշխատող ձեռքերն արտագաղթել են»։
Սաֆարյանը կողմ է գյուղացիական տնտեսությունները միավորելուն, քանի որ, ըստ նրա, այդ դեպքում արդյունք կլինի։
«Հայաստանում 339 հազար գյուղացիական տնտեսություն կա։ Առանձին աշխատելու դեպքում արդյունք չի լինի։ Ճիշտ կլինի, որ գյուղացիները միավորեն իրենց հողերը»,- ընդգծեց նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment