«ՀԵՏՔ» 12-1-2011- Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օղյուն Սամաստը կարող է ազատ արձակվել 12 ամսվա ընթացքում` որպես հետևանք այն բանի, որ սպանության գործով դատավարությունը չափազանց դանդաղ է ընթանում: «Ակոս» շաբաթաթերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում` խմբագրության մուտքի մոտ:«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խիստ վրդովված է, որ մարդասպանը կարող է ազատ արձակվել:
2007 թ. հունվարի 20-ին Սամսուն քաղաքում կալանավորված Օղյուն Սամաստը մինչև այժմ պահվում է անազատության մեջ: Նա և ևս 19 մարդ, այդ թվում պարագլուխներ Յասին Հայալը և Էրհան Տունջելը մեղադրվում են Հրանտ Դինքին սպանելու և ահաբեկչական խմբի անդամակցելու մեջ:
Այնուամենայնիվ, կասկածաներ կան, որ սպանության իրական պարագլուխներին պետք է փնտրել Թուրքիայի պետական ապարատում: Սակայն դանդաղ տեմպերով ընթացող դատավարությունը բոլորովին չի բացահայտել այդ մարդկանց ինքնությունը:
Հոկտեմբերի 25-ի նիստում Ստամբուլի դատարանը հանկարծ որոշեց, որ Սամաստը պետք է դատվի անչափահասների հատուկ դատարանում, քանի որ սպանության ժամանակ 17 տարեկան է եղել:
Այնուամենայնիվ, Թուրքիայի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` անչափահասը պետք է ազատ արձակվի 5 տարի հետո, եթե նա չի դատապարտվել, և եթե վերաքննիչ դատարանը չի հաստատել նրա մեղավորությունը: Ըստ այս օրենքի` Սամաստը կարող է ազատ արձակվել 2012 թ. հունվարին:
Սամաստի գործը մեկ այլ դատարան տեղափոխելը հերթական ձգձգումն է Դինքի սպանության մեջ մեղադրվողների դատավարության մեջ: Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չեթինը հունվարի 6-ին հայտարարություն էր տարածել, որում դատապարտել էր առաջընթացի պակասը: Փաստաբանի խոսքերով` պարզ է, որ Տրապիզոնի ոստիկանությունը և ժանդարմերիան, Ստամբուլի ոստիկանությունը և հատուկ ծառայությունը արել են հնարավոր ամեն բան, որպեսզի կոծկեն այն վկայությունները, որոնք կարող են ի հայտ բերել իրենց ներգրավվածությունը սպանության մեջ:
Ֆեթիյե Չեթինն ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը. «Այս սպանությունը ազգայնական մղումներով ինքնաբուխ գործած 4 կամ 5 երիտասարդի ձեռքի գործ չէ: Դա նաև մի քանի չինովնիկի գործ չէ, որոնք պետական ապարատ են մուտք գործել Հրանտ Դինքին ոչնչացնելու համար: Պետությունը ներգրավված է բոլոր մակարդակներով` բանակի բարձրագույն հրամանատարություն, դատական համակարգ, կառավարություն, ոստիկանություն, լրատվամիջոցներ: Բոլոր քաղաքական գործիչները դեր ունեցել են նրա սպանության մեջ` կամ այն կոծկելով, կամ կանխելով իրական պատասխանատուների անձի բացահայտումը»:
Սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային պարտավորեցրեց որպես փոխհատուցում 133.595 եվրո վճարել Դինքի ընտանիքին, քանի որ Թուրքիան չպաշտպանեց Դինքին, երբ տեղեկություններ կային այն մասին, որ նրան սպանելու ծրագրեր կան: Եվրոպական դատարանը նաև ասել է, որ սպանության մեջ պետական գործակալների դերը որոշելու համար արդյունավետ և անկախ հետաքննություն չի արվել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment