Friday, January 7, 2011

Հայ աղջիկները հոգնել են «հայկական քթից», միօրինակ կրծքերից և կազմվածքից

Պարզվում է Հայաստանում կենսամակարդակն այնքան է բարձրացել, որ աղջիկներին սկսել է ավելի քան նախկինում հուզել արտաքին տեսքը: Հայաստանյան պլաստիկ վիրաբույժներն օրեցօր ավելի ու ավելի շատ են զարմանում հոլիվուդյան աստղերի արտաքնին ձգտող հայ աղջիկների պահանջներից:
Հայաստանում պլաստիկ վիրահատությունների թվի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն չկա, սակայն պլաստիկ վիրաբույժներն ունեն իրենց մոտավոր տվյալները: Համաձայն այդ տվյալների` Հայաստանում տարեցտարի շատանում է նման վիրահատությունների քանակը, ինչը պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Գևորգյանը կապում է երկրի կենսամակարդակի բարձրացման հետ:
Հայաստանում ամենահաճախ կատարվող էսթետիկ վիրահատությունները քթի վիրահատություններն են, որի գինը տատանվում է 1000-1500 դոլարի սահմաններում: Մեզ մոտ տարեկան գրանցվում է մոտ 50-100 կրծքագեղձի ծավալի մեծացման վիրահատություն, որի միջին գինը մեր երկրում արժենում է 250-300 հազար դրամ: Երիտասարդության շրջանում մեծացել է նաև հետույքի վիրահատությամբ հետաքրքրվողների թիվը: «Հայաստանում այս վիրահատությունների գները համաշխարհային գների հետ համեմատած չափազանց ցածր են, այդ իսկ պատճառով արտերկրից շատերը Հայաստանում են կատարում նմանօրինակ վիրահատություններ»,- նշում է պլաստիկ վիրաբույժը:
Նշենք որ ամբողջ աշխարհի համար դեռևս երիտասարդ այս մասնագիտությանը և հատկապես Էսթետիկ վիրաբուժությանը դիմողների մեջ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում գերակշռում է կանանց թիվը:

No comments: