Saturday, January 22, 2011

CNNTurk. «Ադրբեջանը տեղի է տվել սիոնիզմին»

Panorama.am. 21-1-2011- Իրանի խորհրդարանի պատգամավոր Համիդ Ռասային խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանության սահմանած միջնակարգ դպրոցներում հիջաբի արգելքը:
Հղում կատարելով CNNTurk-ին` ադրբեջանական faktxeber.com-ը հայտնում է, որ Ռասային հայտարարել է, թե Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի կիրառման գործում սիոնիստական լոբբիների միջամտությունը բացահայտ է:
Նա նաև ասել է. «Ամերիկացիներն Ադրբեջանում ռազմաբազա ունեն: Այդ պատճառով էլ կարողանում են ազդեցություն գործել Բաքվի ընդունած որոշումների վրա: Ուսումնական կենտրոններում հիջաբի արգելքը ԱՄՆ-ի և սիոնիստների ցանկությունն է, քանի որ իսլամական ծածկոցը վտանգում է ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը: Պաշտոնական Բաքուն մշտապես գործում է այդ լոբբիների ցանկություններով և հրահանգներով»:
«Ադրբեջանի դպրոցներում սեպտեմբերից արգելվել է հիջաբը: Դրա դեմ Բաքվում հազարավոր հավատացյալներ բողոքի ցույցեր են արել: Բողոքի ալիքն այնուհետև անցել է Ադրբեջանի երկրորդ քաղաք` Գանձակ: Այստեղ միտինգավորների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել, որի արդյունքում 50 մարդ ձերբակալվել է: Չնայած իշխանությունների կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումենրին, բողոքի մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել նաև Ջալիլաբադում, Մասալիում և Լենքորանում»,- հայտնել է CNNTurk-ը:

No comments: