Saturday, January 22, 2011

Ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է Ռուսաստանից. Մուբարիզ Գուրբանլի

1in.am. 21-1-2011- «Արտգործնախարարների մակարդակով հանդիպումները շատ կարևոր են». կարծում է Ադրբեջանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին: Առաջիկա հանդիպման մասին նա ասել է, որ Ռուսաստանի նախաձեռնությունը էական դեր ունի, քանի որ Ռուսաստանը նպաստել է հակամարտության կարգավորմանը: Ադրբեջանցի պաշտոնյան կարծում է, որ Մինսկի խմբից դուրս անցկացվող նման հանդիպումների նախաձեռնությունները կոորդինացված են համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների միջև: Պատասխանելով հարցին, թե արդյոք իրատեսական է ճեղքումը բանակցային գործընթացում, Գուրբանլին ասել է, որ դրա համար անհրաժեշտ է գերտերությունների ճնշումը, և կտրուկ փոփոխություններ բանակցություններում կարող են լինել միայն այն դեպքում, եթե գերտերությունները ցանկանան դա:

No comments: