Հանդեսը հիշեցնում է, որ անցած տարի Թուրքիայի վարչապետի Կարս կատարած այցելության ժամանակ Կարսի քաղաքապետը, որն էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, Էրդողանի զայրույթից խուսափելու համար կարգադրել էր հեռացնել մերկ կրծքով հավերժահարս պատկերող շատրվանը։
Իսկ ահա անցած շաբաթ, գրում է Economist–ը, Կարս կատարած մեկ այլ այցի ժամանակ, էրդողանը պահանջում է հանել հայ- թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը՝ պատճառաբանելով, թե 30 մետր բարձրություն ունեցող արձանը «հրեշավոր է»։
Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը պնդում է, թե իրեն նման որոշում կայացնել ստիպել է իր «գեղագիտական ճաշակը», այդուհանդերձ, ինչպես գրում է Еconomist-ը, ոմանք կասկածում են, թե դա այդպես է, և կարծում են, որ հունիսին Թուրքիայում տեղի ունեցող ընտրությունների նախաշեմին Էրդողանը պարզապես այդ քայլով փորձել էր սիրաշահել թուրք ժողովրդին։
Քանի որ, ինչպես նշվում է հոդվածում, շատ թուրքեր այդ հուշարձանը ընկալում են որպես 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչում։
Հոդվածում նշվում է նաև, որ Էրդողանը հրաժարվեց նաև Հայաստանի հետ 2009թ. ստորագրած արձանագրություններից՝ նշելով, որ արձանագրությունները կվավերացվեն այն դեպքում միայն, երբ Հայաստանը դուրս գա «գրավված 7 տարածքներից», իսկ «Հայաստանը սպառնում է խզել գործարքն ամբողջովին»,– գրում է հանդեսը։
Այն նաև նշում է, որ Էրդողանը իր վերոնշյալ քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որ այդ հուշարձանի մերձակայքում է գտնվում հին մահմեդական գիտնական Հասան Հարաքանիի դամբարանը
«Նրանք տարօրինակ բան են կառուցել նրա դամբարանի մոտ..., սա անհեթեթությունէ »,– բողոքել է Էրդողանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment