Saturday, January 15, 2011

Ադրբեջանն ու ԵՄ-ն աշխատանքային խումբ են ստեղծում «Հարավային գազային միջանցքի» իրականացումն արագացնելու համար

News.am. 14-1-2011- Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նատիգ Ալիեւը եւ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օտտինգերը մտադրությունների արձանագրություն են ստորագրել:
Փաստաթուղթը ենթադրում է համատեղ աշխատանքային խմբի ստեղծում՝ «Հարավային գազային միջանցքի» իրականացումն արագացնելու համար, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Տվյալ աշխատանքային խումբը, որը լուծելու է նախագծի իրականացման շրջանակներում առաջացած բոլոր հարցերը, երկու ամիսը մեկ տեղեկատվություն է ներկայացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ադրբեջանը պայմանավորվել է Եվրոպայի երկրներին գազի երկարաժամկետ առաքումների մասին: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հունվարի 13-ին:

No comments: