Tuesday, January 25, 2011

garabagh.org/main Առաջին պարսկալեզու կայքը`Ղարաբաղի մասին

Համացանցում գործարկվել է առաջին պարսկալեզու կայքը (garabagh.org/main) , որը նվիրված է Ղարաբաղյան հիմնախնդրին ու 1988-1992թթ. իրադարձություններին: Կայքէջի հեղինակներն են իրանահայերը, կայքում կան բազմաթիվ նյութեր Արցախի պատմության, ազգային-ազատագրական շարժման ու արցախահայերի պայքարի մասին:
Բացի այս, կայքէջում կարելի է գտնել Սումգայիթի, Բաքվի ու Մարաղայի հայերի ցեղասպանությանը վերաբերող տարատեսակ նյութեր, փաստաթղթեր ու լուսանկարներ: Առանձին բաժինը պատմում է նաև էթնիկ ցեղասպանության ` Հին Ջուղայում և Նախիջևանում ոչնչացվող միջնադարյան խաչքարերի մասին, ինչպես նաև ներկայացված են նյութեր, որոնք բացահայտում են 1992թ-ի փետրվարի 26-ի Աղդամի դեպքերի իրական պատկերն ու ենթատեքստը, Խոջալուի դեպքերը:

Ներկայումս` «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի շրջանակում, պարսկերենով թարգմանվում են ` «Բաքու.1990-ի հունվար», «Սումգայիթ. 1988-ի փետրվար» և «Մարաղա. 1992-ի ապրիլ» ֆիլմերը, որոնք ևս տեղադրվելու են garabagh.org/main կայքում:
Նշենք նաև, որ կայքում առկա են հղումներ հայկական ինտերնետ-ռեսուրսներին, որոնք նվիրված են Արցախյան թեմատիկային:

No comments: