News.am. 13-1-2011- Ադրբեջանը պայմանավորվել է Եվրոպային գազի երկարաժամկետ մատակարարումներ ապահովել: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է այսօր՝ հունվարի 13-ին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից՝ Բարոզուի պաշտոնապես Ադրբեջան կատարած այցելության շրջանակում:Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով AFP-ին, գազի մատակարարումների ծավալը եւ պայմանագրի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, վառելիքի մատակարարումները Եվրամիության երկրներ «զգալի» կլինեն:
Ադրբեջանը համարվում է Nabucco գազատարի հիմնական մատակարարը, որի օգնությամբ Եվրոպան փորձում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից:
Նշենք, որ 2011-ին Ադրբեջանը նախատեսում է արտադրել ավելի քան 30 մլրդ խմ գազ, իսկ 2018-ին այդ ցուցանիշը հասցնել 80 մլրդ խմ-ի:
Nabucco-ի ընդհանուր թողունակությունը կգերազանցի տարեկան 30 մլրդ խմ-ն: Այդ գազատարը, որի շինարարությունը դեռ չի սկսվել, նախատեսվում է շահագործման հանձնել 2014-ին, սակայն 2010-ի մարդին Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտարարել էր, որ նոր գազամուղը, լավագույն դեպքում, կսկսի գործել 2018-ին:
Nabucco-ն համարվում է ռուսական «Հարավային հոսք» գազատարի այլընտրանք, որի իրացմամբ զբաղվում է «Գազպրոմը»: Ենթադրվում է, որ «Հարավային հոսքը», որի օգնությամբ Եվրոպա է հասնում տարեկան 63 մլրդ խմ ռուսական գազ, իր մատակարարումները կսկսի 2015-ից, գրում է Lenta.ru-ն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment