Saturday, February 26, 2011

Ֆրանսիացիների 22 տոկոսը դժգոհ է հայկական և կիպրական հարցերում Անկարայի պահվածքից

Panorama.am. 26-2-2011- Թուրքական «Hurriyet» թերթը, վկայակոչելով ֆրանսիական «Canal+» հեռուստաընկերության անցկացրած հետազոտության արդյունքները, հայտնում է, որ Ֆրանսիայի բնակչության 36 տոկոսը կողմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը:
2002 թվականի համեմատությամբ նկատվել է կողմ արտահայտվողների թվի 6 տոկոսանոց աճ: Այդուամենայնիվ, ֆրանսիացիների 53 տոկոսը չի ցանկանում Թուրքիան տեսնել Եվրամիության կազմում:

Այն հարցին, թե որոնք են Թուրքիայի եվրաինտեգրման գլխավոր խոչընդոտները, հնչել են հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ պատասխաններ.
1. Մշակութային և կրոնական տարբերությունը (44 %)
2. Թուրքիայի` աշխարհագրորեն Եվրոպայից դուրս գտնվելը (38 %)
3. Ժողովրդավարության ոչ բավարար մակարդակը (32 %)
4. Արտագաղթի վտանգը (24 %)
5. Անկարայի պահվածքը հայկական և կիպրական հարցերում (22 %)
6
. Թուրքիայի տնտեսական տկարությունը (16 %)

No comments: