Saturday, February 26, 2011

Հայաստանի կառավարությունում նոր փոփոխություններ են սպասվում

News.am. 25-2-2011- Հայաստանի կառավարող վարչախմբի ռազմավարության փոփոխությունն ակնհայտ է, եւ դա կարելի է նկատել վերջին կադրային փոփոխությունների գործընթացում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, դրա ամենավառ օրինակը դարձավ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրաժարականը եւ նրան նոր, «թարմ» կադր Հրայր Թովմասյանով փոխարինելը:
«Այսինքն Հայաստանի իշխանությունները հրաժարվել են պաշտոններում «հին ձեռնարկատիրական գիլդիայի» ներկայացուցիչներ նշանակելու ռազմավարությունից եւ նախընտրում են նոր, երիտասարդ «բարեփոխիչներին»: «Կառավարությունում երկու տարբեր «ֆրակցիաներ» կան, մի կողմից վարչապետը՝ իր նոր նախարարներով, մյուս կողմից՝ «հին գիլդիայի» նախարարները՝ իրենց բիզնես-շահերով, ովքեր ներկայումս ավելի թույլ են»,- պարզաբանել է փորձագետը՝ ընդգծելով, որ այդ համատեքստում կառավարությունում նոր փոփոխություններ են ակնկալվում:

No comments: