Tuesday, February 1, 2011

«Հայկական Դավոսը» կկայանա փետրվարի 25-28-ին՝ Ձաղկաձորում

News.am. 1-2-2011- Արդեն ավանդական դարձած «Կամուրջ» Միջազգային տնտեսական համաժողովը, որը ոչ պաշտոնապես անվանում են նաեւ «Հայկական Դավոս», կայանալու է փետրվարի 25-28-ին՝ Ծաղկաձորում:
Համաժողովի հիմնական նպատակը ոչ ֆորմալ մթնոլորտում Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր սցենարների քննարկումն է եւ տնտեսական զարգացման հիմնական ռազմավարության մշակումը:
«Կամուրջ» Միջազգային տնտեսական համաժողովը հանդիսանում է հանդիպման եւ բաց երկխոսության վայր ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, արդյունաբերողների եւ գործարարների, գիտնականների եւ հասարակական գործիչների համար:
Այս տարվա գլխավոր թեման է` «Մակրոտնտեսական կայունությունը հետճգնաժամային աշխարհում»:
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն կլոր սեղաններ, այդ թվում հետեւյալ թեմաներով.
Բիզնեսի տեղը եւ դերը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գործում
Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն եւ վարկային ռիսկերի ծածկույթը
Ինովացիոն տնտեսությունը որպես զարգացման հիմք
Շինարարական ոլորտում ներդրումների ներգրավման ուղիները
Մտավոր սեփականության իրավական պաշտպանության արդիական խնդիրները
Հարկային վերահսկողությունը եւ հարկային վարչարարությունը երեկ, այսօր, վաղը
Պետության եւ բիզնեսի փոխհարաբերությունները Հայաստանի տրանսպորտային համակարգի զարգացման հարցում
Փոքր եւ միջին բիզնեսի աջակցման եւ զարգացման ծրագրերը
Տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը
Տնտեսական համագործակցությունը ՙՀայկական աշխարհում՚
Կրթություն եւ բիզնես` համագործակցություն հանուն ապագայի
Համաժողովը անց է կացվում Հայաստանի Էկոնոմիկայի Նախարարության եւ ԱԳՆ պաշտոնական աջակցությամբ:

No comments: