Tuesday, February 1, 2011

Պոլսի հայկական դպրոցներ հաճախում են նաև խառնամուսնությունների արդյունքում ծնված երեխաները

HayNews.am. 1-2-2011- Պոլսում գտնվող հայկական դպրոցները սկսել են ընդունել խառնամուսնություններից ծնված երեխաներին, հայտնում է Hurriyet-ը:
Մինչ այս Պոլսի հայկական դպրոցներ կարող էին ընդունվել այն երեխաները, ում ծնողները Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին, սակայն այժմ Թուրքիայի կրթության նախարարության որոշմամբ այդ արգելքը հանվել է, և դպրոցներ կարող են ընդունվել բոլոր այն երեխաները, ում ծնողներից թեկուզ մեկն Առաքելական եկեղեցու հետևորդ է:
Խառնամուսնությունների արդյունքում ծնված երեխաներն արդեն սկսել են հաճախել Պոլսում գործող 18 հայկական դպրոցներ:

No comments: