News.am. 22-2-2011- Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ում անցած շաբաթ ձերբակալված Armenian Power կոչվող հանցավոր խմբավորման անդամների թվում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Ըստ որոշ տեղեկությունների` այդ խմբավորման տասնյակից ավելի անդամներ Հայաստանում են ծնվել, սակայն ԱԳՆ մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ չեն ցանկանում մեկնաբանել այդ լուրերը:
Փետրվարի 16-ին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել էր Armenian Power խմբավորման յոթ տասնյակից ավելի անդամների ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Միացյալ Նահանգների տարածքում տասնյակ հանցագործություններ կատարելու մեջ` բանկային մեքենայություններ, փողերի լվացում, մարդկանց առեւանգում, ռեկետ, թմրամիջոցների ապօրինի տարածում, զենքի առեւտուր եւ այլն, ինչի հետեւանքով, ըստ իրավապահների մոտավոր հաշվարկների, ԱՄՆ քաղաքացիներին ավելի քան 20 միլիոն դոլարի վնաս է հասցվել, հարյուրավոր մարդիկ բռնությունների եւ սպառնալիքների են ենթարկվել։
Հայաստանի ոստիկանությունից եւ գլխավոր գատախազությունից տեղեկացրել են, որ այս հանցախմբի հայազգի անդամների հետ կապված որեւէ հարցով ամերիկյան կողմը հայաստանյան իրավապահ մարմիններին դեռ չի դիմել:
«Ամերիկայի իրավապահ մարմիններից իրավական փոխօգնության խնդրանքով` կապված այդ հանցավոր խմբի գործի հետաքննության հետ, մենք որեւէ գրություն չենք ստացել», - ասել է գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շահեն Տոնոյանը:
Նա նաեւ հավելել է, որ եթե նույնիսկ հանցախմբի անդամների թվում լինեն Հայաստանի քաղաքացիներ, նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն ԱՄՆ-ում:

No comments:
Post a Comment