Wednesday, February 16, 2011

Չինական ֆիլմերում արգելել են ցուցադրել ծխողներին

Tert.am. 15-2-2011- Չինաստանի ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության պետական վարչությունը հրաման է արձակել, որի համաձայն, չինական ֆիլմերում ծխախոտ օգտագործողների առկայությունը այսուհետ պետք է նվազագույնի հասցվի։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։
Չինացի դերասաններն այսուհետ ֆիլմերում կծխեն այն դեպքում միայն, երբ դա անհրաժեշտ կլինի սյուժեի զարգացման համար։
Իսկ 18 տարին չբոլորած դերակատարները ոչ միայն չեն կարողանա ծխել, այլ նաև՝ ծխախոտ գնել։ Բացի այդ, ֆիլմերի հերոսները չեն ծխի նաև հասարակական վայրերում։
Չինաստանի ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության պետական վարչությունը համապատասխան որոշումն ընդունել է Չինաստանում ծխախոտի դեմ իրականցվող պայքարի շրջանակում։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Չինաստանում ծխախոտ է օգտագործում երկրի հասուն բանկչության 30 տոկոսը, իսկ ծխախոտի օգտագործման հետևանքով Չինաստանում տարեկան մոտ մեկ միլիոն մարդ է մահանում։

No comments: