Wednesday, February 2, 2011

Հեյդար Ալիևի «հեղինակությունը» վտանգի տակ է՞

Panorama.am. 1-2-2011- Ադրբեջանի Միլի մեջլիսում ընթացած նիստի ընթացքում, ադրբեջանցի պատգամավոր Ժալյա Ալիևան հանդես է եկել օրիգինալ նախաձեռնությամբ՝ առաջարկելով Հեյդար Ալիևի իմիջի և պատվի, արժանապատվությամբ վերաբերյալ օրենք ընդունել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Վերջինս նշել է, որ Ադրբեջանի որոշ հարևաններ Հեյդար Ալիևի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են ներկայացնում: Ընդ որում, դա տեղի է ունենում մի երկրում, որտեղ գոյություն ունի իմիջի և ազգային հեղինակության մասին օրենք:
Նկատի առնենք, որ Հեյդար Ալիևի վերաբերյալ ոչ միանշանակ գնահատակններ են հնչում ոչ միայն Ռուսաստանում, որտեղ նա հիշատակվում է որպես տոտալիտար ռեժիմի գաղտնի ծառայության՝ «ԿԳԲ»-ի գեներալ, այլ նաև Թուրքիայում: Վերջերս, օրինակ, Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը հրապարակել է գիրք, որտեղ Ալիևին ներկայացվում է մեղադրանքներ կլանային, ավտորիտար պետություն կառուցելու և ժողովրդավարական ազատությունները ճնշելու համար:

No comments: