Friday, February 25, 2011

Միխեիլ Սաակաշվիլին Ադրբեջան կայցելի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2011թ. երկրորդ կամ երրորդ եռամսյակում Ադրբեջան կժամանի։ Այս մասին հայտնում է 1news.az–ը՝ վկայակոչելով Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուր Շարաշենիձեին։
Հանդիպման շրջանակում երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կստորագրվեն երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության պայմանագրեր։

No comments: