Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «մի քանի ժամանոց» պաշտոնական այցելություն կկատարի Թուրքիա: Այդ մասին նշում են տեղական լրատվամիջոցները` նկատելով, որ Ֆրանսիայի նախագահն իր հանդիպումների ժամանակ պատրաստվում է բարձրացնել Թուրքիայի համար շատ տհաճ հարցեր:Սարկոզին Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Նկատենք, որ շատ վերլուծաբաններ կարծում են, թե Սարկոզիի այցի կարճ լինելու փաստը խոսում է երկու երկրների լարված հարաբերությունների մասին: Ֆրանսիայի նախագահը հայտնի է իր այն դիրքորոշմամբ, որ դեմ է Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալուն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment