News.am. 18-2-2011- Սերժ Սարգսյանը պետք է տարանջատվի Ռոբերտ Քոչարյանից: Այդ մասին փետրվարի 18-ին ընդդիմության հանրահավաքում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, որքան էլ չցանկանան Հայաստանի ներկայիս իշխանությունները, ժողովուրդը մարտի 1-ի ողբերգական իարդարձությունները համարում է երկրորդ եւ երրորդ նախագահների ձեռքի գործը: «Սերժ Սարգսյանի շրջապատում, ողջ Հանրապետական կուսակցությունում պետք է հասկանան, որ անհրաժեշտ է անմիջապես ձերբակալել նրանց, ովքեր 2008թ մարտի 1-ին գնդակահարել են անզեն մարդկանց: Եթե ցանկություն լինի, իշխանությունն ի վիճակի է անել դա: Դա Սերժ Սարգսյանի միակ հնարավորությունն է տարանջատվել Քոչարյանից»,- ասել է Արամ Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Սարգսյանը նկատել է, որ երբ Աստանայի գագաթաժողովից դժգոհ հեռացան Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը, Հայաստանի իշխանական ճամբարում որոշակի տարաձայնություններ սկսվեցին: Խոսելով նախկին նախագահ Քոչարյանի մասին, ընդդիմադիր գործիչը ընդգծել է, որ վերջինս հանդիսանում է Ռուսաստանի վարչապետ Պուտինի կամակատարը:

No comments:
Post a Comment