Tert.am.18-2-2011- Չինաստանի Յունյան մարզի 37-ամյա բնակիչ Լի Ֆուն 4 տարի ապրել է դանակի սայրը գլխում և նույնիսկ չի էլ կասկածել, որ նման բան կարող է լինել։
Ինչպես հաղորդում է AP-ն, դանակի 10 սանտիմետրանոց սայրը հայտնաբերել է իր հաճախորդի գլխում չինացի բժիշկը։ Տղամարդը մի քանի տարի տանջվել է անդադար գլխացավերից, նա նաև դժվարություններ է ունեցել սնունդ կուլ տալիս, բողոքել է բերանից հաճախակի արյունահոսություններից։
Բժիշկները սկզբում չեն հասկացել պատճառը և նրան ցավազրկող դեղեր են նշանակել։ Շարունակվող բողոքներից հետո նրանք որոշել են ստուգել Լի Ֆուի գանգը և ցնցվել են՝ հաճախորդի ուղեղի մոտ հայտնաբերելով խոշոր օտար մարմին։
Ավելի ուշ հիվանդը հիշել է, որ 2006թ. իր վրա հարձակված կողոպտիչները դանակով հարվածել են իրեն։ Սակայն այդ ամբողջ ընթացքում նա չի էլ կասկածել, որ սայրը մնացել է գլխում։
Յույսիի հիվանդանոցում կատարվել է հաջող վիրահատություն, որի արդյունքում բժիշկներին հաջողվել է հանել մետաղական իրը հաճախորդի գլխից։ Բժիշկների խոսքերով՝ 4 տարվա ընթացքում սայրը դեռ որոշակիորեն սուր է մնացել։ Անհավանական և երջանիկ պատահականությամբ սայրը չի վնասել ոչ արյունատար անոթները, ոչ էլ ուղեղի կենսական կարևոր կենտրոնները։
Այժմ հիվանդը անցնում է վերականգնողական թերապիա։

No comments:
Post a Comment