Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանը նշել է, թե ինքը հիշյալ հայտարարությունը չի արել կոնկրետ երեւույթի վերաբերյալ։ «Մենք փորձում ենք հասկանալ, թե այստեղ ինչ է կատարվում։ Մենք չենք հասկանում, քանի որ օտարերկրացի ենք։ Թուրքիան կարեւոր երկիր է։ Մենք ցանկանում ենք, որ դուք օգնեք մեզ՝ Թուրքիայում տեղի ունեցածը ճիշտ հասկանալու համար»,-ասել է դեսպանը՝ նշելով, թե իրենք հասկանում են, որ Թուրքիան իրավական երկիր է։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն խոսել է Թուրքիայում խոսքի ազատության մասին եւ ասել. «Մենք չենք հասկանում Թուրքիայում տեղի ունեցողը: Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին: Մի կողմից լրագրողներ են ձերբակալվում, մյուս կողմից՝ խոսվում է խոսքի ազատության մասին: Անկախ մամուլը եւ խոսքի ազատությունը հսկայական նշանակություն ունեն Թուրքիայի համար»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment