Saturday, February 26, 2011

Կազիմիրով. Ադրբեջանի իշխանությունների յուրաքանչյուր քայլին պետք է խիստ պատասխան տրվի

Panorama.am. 25-2-2011- «Ես թերահավատորեն եմ վերաբերվում Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման մասին կանխատեսումներին: «Аргументы и факты» թերթի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները. հնարավորություններ ու խոչընդոտներ» թեմայով կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ:
Կազիմիրովի կարծիքով, ռազմական գործողությունների վերսկսման հարցում մի շարք հակասություններ կան: «Չեմ կարծում, որ ռազմական գործողություննները կարող են հանկարծակի վերսկսվել, ասենք օրինակ որևէ միջադեպի արդյունքում: Պատերազմի սկիզբը քաղաքական որոշում է պահանջում, իսկ ադրբեջանական իշխանությունները քիչ հավանական է, որ կգնան դրան», - ընդգծել է փորձագետը:

Կազիմիրովը նշել է, թե հակամարտությանը ԵԱՀԿ-ն թույլ ու պասիվ մոտեցում է ցուցաբերում: Ադրբեջանի քաղաքական վերնախավի յուրաքանչյուր քայլին պետք է խիստ պատասխան տրվի: Նրա «բարոյական պարտքը» աչքաթող անել չի կարելի:

No comments: