Saturday, February 26, 2011

Գորբաչով. ԼՂ հակամարտության հիմքը դրվել է Լենինի ու Ստալինի օրոք

News.am. 25-2-2011- Խորհրդային զորքերը 1990 թվականի հունվարին Բաքվի անկարգությունները դադարեցրեցին, երբ այդ քաղաքում ջարդում էին հայերին: Այս մասին «Նոր շաբաթ» թերթին տված հարցազրույցում ասել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը:
ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահը, խոսելով Կովկասի մասին, առանձնացրել է երեք պետություն, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը. «Ողջ Կովկասը` Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը»:
Ավելին, Գորբաչովի խոստովանությամբ, ԼՂ հակամարտության հիմքը դրվել է Լենինի ու Ստալինի օրոք:

No comments: