Tert.am. 25-2-2011- Միացյալ Նահանգները շարունակելու է ջանքեր գործադրել հայ–թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացներն առաջ տանելու ուղղությամբ։ Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին։Ի պատասխան ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Ստեյնբերգի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցելությունների, ինչպես նաև հայ–թուրքական գործընթացի և Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հարցին, Քրուլին ասել է. «Մենք չենք կարող ցանկանալ ավելին, քան այդ իրավիճակներում հայտնված երկրները։ Սակայն, բնականաբար, մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել լարվածությունները հաղթահարելու ուղիներ գտնելու և այդ գործընթացներն առաջ տանելու ուղղությամբ»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment