Saturday, February 26, 2011

Չնայած մերձարևելյան հուզումներին` Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին

Diplomat.am. 25.2.2011- Մերձավոր Արևելքում տիրող հուզումների մասին հաղորդագրությունների ֆոնի վրա «տպավորություն է ստեղծվել, որ վերջին ժամանակների որոշ գործողություններ` Թեհրանի դեմ տնտեսական արգելքների հետ մեկտեղ, թույլ տվեցին չեզոքացնել իրանական սպառնալիքը կամ մի քանի տարով հետաձգել այն»:
Դրա հետ կապված` իրանական միջուկային օբյեկտների վրա Իսրայելի կողմից պաշտպանական հարված հասցնելու մասին գաղափարը «սկսել է անտեղի թվալ»:
«Դա խաբուսիկ տպավորություն է և չհիմնավորված լավատեսություն, - գրում է Haaretz-ի սյունակի հեղինակ Ալուֆ Բեննը: - Մենք դեռ չենք «հաղթել» և Թեհրանի նկատմամբ ռազմական տարբերակը դիտարկումից չի բացառվել: Դրա կողմնակիցները բացատրում են, որ Իրանի մոտ միջուկային ռումբի ի հայտ գալը ընդմիշտ կփոխի Մերձավոր Արևելքի դեմքը: Իրանին կհետևեն Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան… Ռումբերի տարածմամբ կաճի նաև ահաբեկիչների ձեռքերում դրանց հայտնվելու վտանգը»:

No comments: