Wednesday, February 16, 2011

Ի՞նչ արժե Թուրքիայում Էրդողանին հայհոյելը

Tert.am. 16-2-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի դեմ ներկայացրած դատական հայցը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Անկարայի դատարանը, բավարարելով Էրդողանի փաստաբան Մուամմեր Ջեմալօղլուի կողմից ընդդեմ Բայդեմիրի ներկայացրած հայցը, որոշել է, որ Դիարբեքիրի քաղաքապետը «անձի իրավունքները ոտնահարելու» համար Թուրքիայի վարչապետին պետք է վճարի 30 հազար թուրքական լիրա (մոտ 20 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում։
Դիարբեքիրի քաղաքապետի դեմ ներկայացված հայցում նշվում էր, որ «Բայդեմիրը 2009թ. դեկտեմբերի 24-ի իր ելույթում անցել է քննադատության և խոսքի ազատության սահմանները՝ անձնական վիրավորանքներ հասցնելով և հայհոյելով ինչպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այնպես էլ Թուրքիայի կառավարության անդամներին»։
Բայդեմիրի այդ ելույթից հետո Էրդողանի փաստաբանը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով 50 հազար թուրքական լիրայի չափով (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում։

No comments: