Panorama.am. 22-2-2011- Ադրբեջանի բանակում վերջին ժամանակներս արձանագրվող ողբերգական միջադեպերը՝ քաղաքական վերնախավի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում, երկրի ներսում մեծ անհանգստություններ են առաջացրել: Բանն այն է, որ ադրբեջանական բանակը «հզոր» ներկայացնելու ճանապարհին, ադրբեջանական իշխանությունները ստիպված են լինում քողարկել բանակում տիրող իրական իրավիճակն ու արձանագրվող ողբերգական իրադարձությունները:
Մասնավորապես ադրբեջանական «Զերկալո» պարբերականը «Արյունալի կիրակի» հոդվածով անդրադարձել է փետրվարի 20-ին ադրբեջանական մարտական դիրքերից մեկում արձանագրված ողբերգական պատահարին, ինչի արդյունքում 7 զինծառայող սպանվել էր: Պարբերականը գրում է, որ երկրի պաշտպանական գերատեսչությունն ամեն կերպ փորձում է թաքցնել տեղի ունեցած միջադեպի փաստն ու դրա իրական պատճառները: «Զերկալո»-ի թղթակիցը դիմել է սպանված զինծառայողների հարազատներին ու նրանց վարչական շրջաններին, որպեսզի անհրաժեշտ տեղեկատվություն ստանա, սակայն սպանվածների հարազատները որևէ մեկնաբանություն չեն հնչեցրել, իսկ վարչական շրջաններից շատերում, նույնիսկ չեն իմացել եղելության մասին:
Միջադեպի առնչությամբ իրավապաշտպան Ալեքպեր Մամեդովը նշել է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարները միջադեպի մասին լռում են, քանզի չեն ցանկանում, որ հասարակությունն իմանա բանակում առկա նման բացասական բարքերից: Նա ընդգծել է որ իրավապաշտպանները մշտապես բարձրաձայնել են բանակում առկա խնդիրների մասին, սակայն այդ խնդիրների լուծման փոխարեն իշխանությունները լռեցնում են ԶԼՄ-ի ներկայացուցիչներին:
Մամեդովի խոսքերով, բանակում ծանր իրավիճակի պատճառը զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող միջադեպերն են ու բանակում առկա կաշառակերությունը: Վերջինս իր զարմանքն է արտահայտել այն փաստի առնչությամբ, որ զինծառայողների բողոքներն որպես կանոն արդյունք չեն ունենում, հակառակը՝ հրամանատարությունը պատժում է «բացբերան» զինծառայողներին:
Պարբերականը հիշեցրել է, որ նման դեպքեր ադրբեջանական բանակում բազմիցս գրանցվել են՝ որպես օրինակ նշելով, որ 2010 թվականին հունվարի 28-ին ադրբեջանական զորամասերից մեկում գրանցված միջադեպը, երբ զինծառայողը սպանել էր իր 4 համածառայակից ընկերներին, երկուսին՝ վիրավորել, ինչից անմիջապես հետո ինքնասպան էր եղել: Ինչպես նաև 2009 թվականին Շամխորի շրջանում տեղակայված զորամասերից մեկում գրանցված միջադեպը, երբ զինծառայողը սպանել էր 4 սպայի և մեկ ենթասպային, վիրավորել 4 զինվորների:

No comments:
Post a Comment