HayNews.am. 22-2-2011- Հռոմի քաղաքապետ Ջիանի Ալեմանոն և քաղաքային իշխանությունները երեքշաբթի օրը մրցույթ են հայտարարել հրեական Հոլոքոստին նվիրված թանգարանի նախագծի ներկայացման համար: Թանգարանի տարածքի հետ կապված ծախսերը հովանավորում են իտալական իշխանությունները և «ՌԱԻ» հեռուսատաընկերությունը: Մրցույթում ներկայացված նախագծերը կցուցադրվեն մինչև հունիս ամիսը: Իտալիայում Հոլոքոստի առաջին թանգարանի ստեղծումը հովանավորվել է Հռոմի նախկին քաղաքապետի կողմից: Այդ թանգարանը կկառուցվի Իտալիայի նախկին դիկտատոր Բենիտո Մուսոլինիի նվիրված թանգարանի տարածքի 4000 քմ-ից 2500-ի վրա և կարժենա 19 մլն եվրո:
Եվ չնայած այս ահռելի ծախսերին և ընդգրկվածությանը Իտալիան, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռևս 2000 թվականին, միայն բավարվել է Հռոմում, Միլանում, ու Վենետիկում տեղադրված հուշարձաններով` նվիրված 20-րդ դարի մեծագույն ոճիրին, որ իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից:
Հիշեցնենք, որ Իտալիան երկրորդ աշխարհամարտի ժամանակ հանդիսանում է ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցը, իսկ առաջին աշխարհամարտի ժամանակ հանդես գալիս Քառյակ դաշինքի կողմից, որին սատարում էր նաև Օսմանյան Կայսրությունը:

No comments:
Post a Comment