Wednesday, February 16, 2011

ԵԱՀԿ գործող նախագահ. Ղարաբաղյան հակամարտության շուրջ աճող լարվածությունն անհանգստացնող է

News.am. 16-2-2011- Ղարաբաղյան հակամարտության շուրջ աճող լարվածությունը անհանգստություն է առաջացնում: Այդ մասին փետրվարի 15-ին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
«Մինսկի խմբի ակտիվ մասնակցության միջոցով այս ձգձգվող հակամարտության կարգավորմանը հասնելու ԵԱՀԿ դերը կպահպանվի: Ես կողմերին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ` ներառյալ շփման գծում դիպուկահարների անհապաղ դուրսբերումը եւ մոնիտորինգի գծով ԵԱՀԿ գործունեության ամրապնդումը»,- ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքի` ասել է Աժուբալիսը:
Նրա խոսքով` Լիվտավի նախագահությունը կնպաստի Հարավային Կովկասի` հակամարտությունների գոտում գտնվող համայնքների միջեւ վստահության ամրապնդմանը եւ լարվածության թուլացմանը:

No comments: