Tuesday, February 22, 2011

Ամերիկացի պաշտոնյա. Ղարաբաղյան հակամարտությունը պայթյունի պոտենցիալ օջախ է

Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Այդ մասին, ըստ Massispost-ի, ասել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քրապպերը` ելույթ ունենալով Սենատում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կրկին բռնկվել: Ադրբեջանի ղեկավարությունը գոհ է, որ հայ-թուրքական հաշտեցման նախագիծը փակուղի է մտել, բայց Իլհամ Ալիևը փորձում է Արևմուտքի առջև բարձրացնել խնդիրներ` ի վնաս Հայաստանի: Վերջինիս ռազմական հռետորաբանությունն ու շփման գծում լարված իրավիճակը վտանգ են, որ կարող է իրավիճակը թեժանա»,-ասել է Քրապպերը:
Վերջինս խոսել է նաև Հարավային Օսեթիայի և Աբխազիայի մասին` նշելով, թե « այդ երկրներում Ռուսաստանի ռազմական ներկայությունը նույնպես իրավիճակի սրման հնարավորություն է ստեղծում»:
Նա նաև նկատել է, որ Վրաստանը նույնպես նպաստում է այդ լարվածությանը` «փորձելով կապեր հաստատել Հյուսիսային Կովկասի էթնիկ խմբերի հետ»:

No comments: